Էրդողանը հոկտեմբերի վերջին կհանդիպի Բայդենին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հոկտեմբերի վերջին Հռոմում կայանալիք G20-ի երկրների առաջնորդների հավաքի ժամանակ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Հայտնի է, որ երկկողմ հարաբերություններից բացի հանդիպման օրակարգում կարող է ընդգրկվել S-400 և F-35 կործանիչների թեման, ինչպես նաև Աֆղանստանում վերջին զարգացումները:
Երկու երկրների առաջնորդները առաջին անգամ հանդիպել էին հունիսի 14-ին Բելգիայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: Իսկ այս ամիս Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում սպասվող Էրդողան-Բայդեն հանդիպումը չէր կայացել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



