Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, չի սպասվում»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է նա:
Պուտինը և Էրդողանը բանակցությունների կանցկացնեն սեպտեմբերի 29-ին՝ Սոչիում: Ինչպես ավել վաղ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ՝ քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում ու Հարավային Կովկասում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



