«Ես շտապում եմ քեզ սովորեցնել գնահատել ժամանակը ու, վստահ եմ, կհասցնեմ»․ Հայկոյի խոսքն իր որդուն
LIFEԹեև օրեր շարունակ բժիշկները պայքարում էին ՀՀ Վաստակավոր արտիստ Հայկոյի կյանքի համար, ու շրջապատում գիտեին նրա առողջական բարդ վիճակի մասին, ոչ ոք չէր ուզում մտածել Հայկոյի կորստի մասին։ Այսօր երգչի մահվան լուրը ցնցեց բոլորին։
Հայկական ժամանակակից երաժշտության կարևորագույն դեմքերից մեկը․ այսպես են բնորոշում ռոմանսների երգչին, որը չհանձնվեց պահանջարկին, շարունակեց ստեղծագործել իր ոճում և ապացուցել, որ իր երաժշտությունն ունի կայուն ու մեծ լսարան։
Սիրո երգիչը շատ սեր ու ջերմություն էր տալիս շրջապատում բոլորին, ահա, թե ինչու որևէ մեկը չի ուզում հաշտվել նրա անժամանակ մահվան հետ։
Հայկոն պարբերաբար ակումբային համերգներ էր ունենում, որոնք անցնում էին ջերմ ու լեցուն սրահներում։ Իսկ երևանյան մեծ մենահամերգ Մարզահամերգային համալրում երգիչն ունեցել էր 2017 թվականին՝ 10 տարվա լռությունից հետո։ Երևանի և սիրո մասին երգող Հայկոն իր համերգի համար ընտրել էր «Սիրո հավերժ քաղաք» խորագիրը։
Tert.am Life–ն առանձնացրել է հետաքրքիր դրվագներ երգչի համար կարևոր այդ օրվանից, որը նա բնորոշում էր որպես երջանկություն։
«Ինձ մոտ կյանքում երկու բան լավ չի ստացվում ՝ փող աշխատել և խոսել: Առաջինը, իհարկե, կատակ էր։ Բայց այսօր փորձելու եմ ավելի շատ խոսել և պատմել 10 տարվա լռության մասին»,– համերգի ժամանակ ասել էր Հայկոն։
Երգչի մենահամերգի սկիզբը տրվել էր որդուն՝ Արմանին, ուղղված խոսքով․
«Ամեն բան խառն է․ ես ուզում եմ պատմել միանգամից։ Չէ, ավելի ճիշտ, ուզում եմ ասել այն կարևորը, որ սովորական օրերին չեմ էլ համարձակվի։
Ավելին՝ այստեղ