Yerevan, 16.September.2026,
00
:
00
BREAKING


«Պայքարենք Գյումրիի հաղթանակի համար». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց Գյումրու ավագանու ընտրությունների ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանի հետ:

- Պարոն Ղուկասյան, հոկտեմբերի 17-ի ընտրություններին դուք մասնակցում եք «Մենք ենք, մեր Գյումրին» կարգախոսով։ Ո՞րն է ձեր հիմնական ուղերձը գյումրեցուն, ինչո՞ւ պետք է քաղաքի բնակիչներն ընտրեն հատկապես ձեզ։

- Մեր ուղերձներն իրականում բազմաթիվ են և արտահայտված են նախընտրական ծրագրում, սակայն, եթե ընդհանրացնենք, ապա այդ կարգախոսով ցանկացել ենք ընդգծել միասնականության, համախմբվածության կարևորությունը Գյումրիի այսօրվա ու հատկապես վաղվա համար։ «Մենք ենք, մեր Գյումրին» կարգախոսն ուղղակի գեղեցիկ արտահայտություն չէ, այլ այն փիլիսոփայությունը, աշխարհայացքը, որը կրում է մեր թիմը։ Գյումրին յուրաքանչյուրինս է՝ անհատապես, և բոլորինս է՝ հավաքականորեն, ապրելով Գյումրիում՝ մենք իրացնում ենք մարդու կարևորագույն՝ պատկանելության պահանջմունքը, մենք մեզ համարում ենք այս համայնքի մասնիկը, ինչը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող զգացողություն է։

Դա նշանակում է, որ մենք քաղաքին պետք է վերաբերվենք փոխադարձության սկզբունքով, ոչ միայն ուղղակի հպարտանանք գյումրեցի լինելու բարեբախտությամբ, այլ մեր կարողացածի չափով տանք մեր քաղաքին՝ մեր վերաբերմունքով ու աշխատանքով։ Հատկապես այսպիսի դժվարին ժամանակներում հաջողության հասնելու համար կարևոր են ոչ միայն գաղափարները, ծրագրերը, այլ նաև ոգին, ոգեղենությունը։ Գյումրեցու բացառիկ ոգու մասին մենք գիտենք մեզ հասած ավանդություններով, և այդ ոգու արտահայտման կարիքը մենք ունենք նաև այսօր։ Մենք մեր առաքելությունը հաջողված կհամարենք, եթե կարողանանք նախընտրական քարոզարշավի ընթացքում գյումրեցիների հետ երկխոսության, քննարկումների միջոցով թեկուզ մեկ պայմանական կետով արթնացնենք միայն մեզ բնորոշ Գյումրվա ոգին ու միասնականությունը։ Հիմա մեզ դա անհրաժեշտ է առավել, քան երբևէ։

- Ձեր մասնակցությունը պետք է դիտարկել ավելի շատ քաղաքակա՞ն, թե՞ համայնքային հարթությունում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ձեր ներկայացրած քաղաքական թիմը՝ ՀՀԿ-ն, այսօր հանդես է գալիս արմատական ընդդիմության դիրքերից։

- Այո, մեր քաղաքական թիմը՝ ՀՀԿ-ն, արմատական ընդդիմություն է և պայքարում է երկրում ստեղծված աղետալի իրավիճակի հաղթահարման, դրանց պատճառների վերացման համար։ Սակայն մենք որոշում ենք կայացրել չափից ավելի չքաղաքականացնել ավագանու ընտրությունները և տարանջատել համայնքային խնդիրները քաղաքական գլոբալ օրակարգից։ Այս ընտրություններով մենք ձևավորելու ենք քաղաքային իշխանություն, որն ունի առավելապես քաղաքի խնդիրների լուծման, դրա զարգացմամբ զբաղվելու սահմանադրական և օրենսդրական պարտականություններ ու սահմանափակումներ։ Այդ իմաստով պատեհ չէ ավագանու ընտրությունները վերածել համապետական քաղաքական մրցապայքարի, որովհետև դրանից մեր քաղաքը վստահաբար չի շահի։ Մենք՝ որպես ՀՀԿ անդամներ, հավատարիմ ենք մեր կուսակցության որդեգրած քաղաքական գծին, սակայն ամենևին նպատակ չունենք ուղղակի աղմուկի համար օգտագործել ավագանու ընտրությունները մի նպատակով, որը չի նպաստելու քաղաքի խնդիրների լուծմանը։

Դա, իհարկե, չի նշանակում, թե մենք չենք խոսելու քաղաքականության մասին, ամենևին։ Տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն կարևորագույն քաղաքական նշանակություն, դրանց միջոցով է իրացվում դեմոկրատական հասարակությունների գլխավոր՝ մասնակցային ժողովրդավարության սկզբունքը, որով ապահովվում է քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին։ Դա էլ նույն դեմոկրատական համակարգի ցուցիչներից մեկի՝ իշխանության ապակենտրոնացման ապահովման հիմնական ճանապարհն է։ Իսկ այն, որ մենք ներկայացնում ենք Հայաստանի անկախության ակունքներում կանգնած ու մեր երկրի ամենակայացած քաղաքական ուժերից մեկը՝ ՀՀԿ-ն, լուրջ մրցակցային առավելություն է մեզ համար, քանի որ Գյումրիի զարգացման գործում մենք օգտագործելու ենք կուսակցության ողջ ինտելեկտուալ պոտենցիալը, փորձն ու ավանդույթները, բացի այդ, մեզ մեծապես նպաստելու է ՀՀԿ-ի թեկուզև քանակապես փոքր, բայց որակյալ ներկայացվածությունն Ազգային ժողովում՝ հատկապես Գյումրիին վերաբերող այն խնդիրների լուծման ժամանակ, որոնք պահանջում են օրենսդրական կարգավորումներ։

- Խոսեցիք մրցակցային առավելությունների մասին։ Հոկտեմբերի 17-ի ընտրություններին մասնակցում են աննախադեպ մեծ թվով՝ 10 քաղաքական ուժեր՝ ավելի քան 350 ավագանու թեկնածուներով։ Դժվար չի՞ լինելու պայքարն այդ պայմաններում։

- Շատ դրական եմ գնահատում մեծ թվով ուժերի մասնակցությունը, քանի որ, ինչպես ցանկացած հարցում, ընտրություններում՝ առավել ևս, մրցակցությունը հնարավոր լավագույն որոշում կայացնելու կարևոր նախապայմաններից մեկն է։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկին նախ՝ հաջողություն եմ մաղթում մասնակից բոլոր ուժերին՝ միաժամանակ ցանկանալով, որ պայքարն ընթանա բացառապես քաղաքակիրթ պայմաններում, կրի առավելապես ծրագրային, գաղափարական բնույթ և որևէ կերպ չտեղափոխվի անձնական հարաբերությունների տիրույթ, ինչից, ցավոք, զերծ չէ մեր քաղաքական մշակույթը։

Քարոզարշավը հրաշալի հնարավորություն է բոլոր մասնակիցների համար՝ մի կողմից՝ ստուգելու իրենց ծրագրերի կենսունակությունն ու մրցունակությունը, մյուս կողմից՝ հետագայում ճշգրտումներ կատարելու սեփական ծրագրերում՝ հաշվի առնելով բանավեճերում հնչած այլընտրանքային մոտեցումներն ու գաղափարները։ Այնպես որ, առողջ ու արգասաբեր քարոզարշավ եմ մաղթում ընտրությունների բոլոր մասնակիցներին։ Պայքարենք ոչ այնքան հանուն մեր թիմերի, որքան Գյումրիի հաղթանակի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable