Էրդողանն Արցախում կմասնակցի Վարանդայի օդանավակայանի բացմանը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Արցախի՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Վարանդա (Ֆիզուլի) քաղաքի միջազգային օդանավակայանի բացմանը:
Այս մասին Haber Global-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:
«Ղարաբաղի «ազատագրված տարածքների» (չակերտները՝ Խմբ.) վերականգնման աշխատանքներն ընթանում են: Եթե տեսնեք մեկ տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները, հպարտ կլինեք: Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը մոտենում է ավարտին, այն շուտով կբացվի: Բացման արարողությանը կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - ասել է Քալընը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



