Էկվադորի բանտում բախումների հետևանքով զոհվել է 116 մարդ
INTERNATIONAL NEWSԷկվադորի արևմտյան Գուայակիլ քաղաքի բանտում բախումների հետևանքով առնվազն 116 մարդ է զոհվել, 80-ը` վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության նախագահ Գիլյերմո Լասոյի հայտարարությանը:
«Սա շատ ողբերգական իրադարձություն է: Այս պահին հայտնի է 116 զոհվածի և մոտ 80 վիրավորի մասին: Նրանք բոլորը կալանավորներ են», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Լասոյի խոսքով՝ նա հրամանագիր է ստորագրել երկրի քրեակատարողական համակարգում 60 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ «կարգուկանոնը վերականգնելու և բռնության նոր դրվագներ կանխելու նպատակով»:
Ըստ իշխանությունների՝ փոխհրաձգության պատճառը տարբեր խմբավորումների ներկայացուցիչների միջև հակամարտությունն էր: Բանտում իրավիճակը վերահսկողության տակ է առնվել:
1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
5
Idram Becomes a Partner of “Little Mher”



