Լավագույնները մեզ թողնում ու հեռանում դեպի հավիտենություն. Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում ցավակցանքի խոսք է գրել երգիչ-երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի մահվան կապակցությամբ՝
Լավագույնները մեզ թողնում ու հեռանում դեպի հավիտենություն:
Քո մասին ճշմարիտ խոսքեր շատ են հնչել ու վստսահ եմ դեռ շատ են հնչելու ,ախպերս։
Դու բարության ու խաղաղության հոմանիշ էիր։
Հիշում եմ 2005-ը։ Ես՝ երիտասարդ ու անփորձ գործիչ, որոշել էի առաջադրվել Ալավերդու քաղաքապետի ընտրություններում։
Ընկերներս՝ Արմեն Աշոտյանն ու Արման Սահակյանն, առաջարկեցին մեր ուժերով մշակութային տոն պարգեւել իմ փոքրիկ հայրենիքի բնակիչներին։
Տղերքը մեր Մենչի ու Գրիշի հետ ամեն ինչ անում էին դրա համար։Դու Հայաստանում չէիր,բայց զանգահարեցիր, ասեցիր,որ տոմս ես առնում ու պետք է «երգես ախպորդ համար»։ Ու եկար հասար : Դա էր քո տեսակը՝ միշտ կանգնել մտերիմների կողքին։
Հաճախ չէինք խոսում,բայց ամենակարեւոր պահերին դու միշտ սատար էիր կանգնում։
2018-ի ապրիլն էր… Դու զանգահարեգիր, ասեցիր «ապեր, մեր բալիկին /Նարեիս/ փոխանցի ,որ ես իր կողքն եմ» ։ Ու դա քո էությունն էր ,Հայկո ջան։
Վերջերս ճակատագրի բերումով միշտ տխուր առիթներով էինք հանդիպում։
Վերջին անգամ հանդիպեցինք ամիսներ առաջ մեր ընկերներից մեկի ծնողի հոգեհանգստին։
Ասեցիր՝«ախպերս, անպայման հանդիպենք սեղանի շուրջ մեր ջահելությունը հիշենք»։
Չհանդիպեցինք իմ պատճառով, ես ինչպես միշտ «խառն էի գործերով»։
Վստահ եմ ,դեռ հանդիպելու ենք երկնային հարկերում։
Հանգչիր խաղաղությամբ,Լավ Մարդ։

1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



