Վարակակիրների թիվն՝ այսօր
SOCIETYՀայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1022 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 261 697-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5319 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1209 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 21 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6528-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 650 է, ընդհանուր առողջացածներինը՝ 241 841, փաստացի բուժվողներինը՝ 13 328: Մեկ օրում արվել է 6402 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 712 685 թեստավորում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



