Երկրաշարժ տարածաշրջանում
SOCIETYՓոկա գյուղի մոտ՝ Դմանիսից 22 կիլոմետր արեւմուտք (Թբիլիսիից 58,5 կիլոմետր հեռու) տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է Sputnik-Գրուզիան՝ հղում կատարելով Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Ամենահզոր երկրաշարժը, որ գրանցվել է Վրաստանում՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991թ. Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) շրջաններում։ Ինտենսիվությունն էպիկենտրոնում եղել է 9 բալ։ Այդ երկրաշարժի զոհ է դարձել 200 մարդ, ավերվել են մոտ 46 հազար տներ եւ հազար արդյունաբերական օբյեկտներ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



