Փարիզի դատարանը Նիկոլա Սարկոզիին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման
INTERNATIONAL NEWSՓարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականին իր նախընտրական քարոզարշավն անօրինականորեն ֆինանսավորելու համար և դատապարտել մեկ տարվա ազատազրկման, հայտնում է Le Monde-ը:
Դատախազները հայտարարել են, որ առավելագույն թույլատրված գումարի գրեթե կրկնապատիկը`22,5 մլն եվրո է ծախսվել քարոզարշավի վրա:
Ֆրանսիայի նախկին նախագահը պատիժը կկրի տանը՝ էլեկտրոնային հսկողության ներքո:
Ավելի վաղ՝ 2021 թվականի մարտի 1-ին, Փարիզի դատարանը Սարկոզիին մեղավոր էր ճանաչել կոռուպցիայի և ազդեցության չարաշահման համար և դատապարտել երեք տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանականորեն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



