ԵԱՏՄ երկրներն ընդհանուր համաձայնության են եկել գագաթնաժողովի բոլոր հարցերի շուրջ
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական միության երկրներն ընդհանուր համաձայնության են եկել գագաթնաժողովի բոլոր, այդ թվում` տնտեսական, հարցերի շուրջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք ուրախ են, որ կարողացանք այմանավորվածության գալ բոլոր հարցերի շուրջ` ներառյալ տնտեսական»,- հայտարարել է Բելառուսի նախագահը` ԵԱՏՄ առաջնորդների ընդլայնված կարգով նիստը:
Նրա հաղորդմամբ, գագաթնաժողովում քննարկված հարցերի թվում էր նաև Ղազախաստանի անդամակցումը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ դրա հետ կապված բոլոր փաստաթղթերը վավերացվել են: «Այնուհանդերձ, դեռ կան որոշ ասպեկտներ, որոնք կքննարկվեն Ղազախաստանում կայանալիք հերթական նիստի ժամանակ»,- ընդգծել է նա` հավելելով, որ վեց ամսվա ընթացքում ԵԱՏՄ լիովին անցում կկատարի միջսահմանային ապարանքաշրջանառության հայտարագրման էլեկտրոնային համակարգի:
Բելառուսի ղեկավարը նաև հայտնել է, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև ԵԱՏՄ բոլոր երկրները մտահոգություններ ունեն Եվրոպական միության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ կապված:



