Տղամարդն ամուսնացել է բրնձի կաթսայի հետ
SOCIETYԻնդոնեզիայում տղամարդն ամուսնացել է Phillips ընկերության իր սիրելի բրնձի կաթսայի հետ: Հայտնում է AsiaOne-ը:
Երիտասարդներն ամուսնացել են սեպտեմբերի 23-ին: Տղամարդն ու նրա ընտրյալը ներկայացել են հարսանեկան ավանդական զգեստներով և նույնիսկ մասնակցել են ֆոտոսեսիայի:
Հարսն ու փեսան վկաների ներկայությամբ ստորագրել են ամուսնության «պաշտոնական» համաձայնությունը և համբուրվել: Երջանիկ փեսան հարսին անվանել է շատ «թեթև, քչախոս ու ճաշ պատրաստելու ունակ»:
Սակայն միությունը տեւել է ընդամենը չորս օր: Ընտանիքում խժդժություններ են առաջացել այն պատճառով, որ «կինը», ինչպես պարզվեց, բրնձից բացի ուրիշ ոչինչ չի կարողանում պատրաստել, իսկ տղամարդը սիրում է նաև բանջարեղեն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



