Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Միքայել Պողոսյանն ու Աննա Հարությունյանը (Աննա Մաքսիմ) առաջին անգամ համատեղ աշխատանք են ներկայացրել

LIFE

«Հայ հայը»․ այսպես է կոչվում ֆիլմը, որը համառեժիսորությամբ ներկայացրել են Միքայել Պողոսյանն ու դերասանուհի Աննա Հարությունյանը, ով այսուհետև ներկայանում է Աննա Մաքսիմ բեմական անունով։ Երեկ կայացավ ֆիլմի պրեմիերան, որի հետաքրքիր դրվագները ֆիքսել է Tert.am Life–ը։

Ֆիլմի սցենարի հեղինակը Միքայել Պողոսյանն է: Այստեղ խաղում են Միքայել Պողոսյանը, Սերգեյ Դանիելյանը, Ժիրայր Բաբազյանը, Տրդատ Մակարյանը, Իրինա Դանիելյանը, Մարիամ Դավթյանը, Նարինե Ալեքսանյանը, Գեորգի Հովակիմյանը, Տիգրան Գյուլումյանը:

Խոսելով ֆիլմի ստեղծման մասին՝ Աննան ասաց․ «Գաղափարը ոչ միայն ֆիլմ ստեղծելն էր, այլև մեր այսօրվա իրականության խտացումն ու պոռթկումն էր մեր մեջ՝ որպես արվեստագետներ: Ամենակարևոր հարցը, որ մեզ հետաքրքրում էր՝ ինչպիսի՞ն է այսօրվա հայը, ի՞նչ անելքներ ունի, ինչո՞ւ ենք մենք պարբերաբար նույն խնդրի առաջ ենք կանգնում, ինչո՞ւ է պատմությունը կրկնվում և ինչո՞ւ մենք դասեր չենք քաղում այս պատմությունից: Այս բոլոր հարցադրումները թույլ տվեցին, որպեսզի ստեղծվի այս ֆիլմը, որն այլևս չի փառաբանում հայ ազգին՝ որպես բացառիկ ազգի, և մեր հերոսը՝ Հայը, վերջում ասում է՝ ես այլևս չեմ ուզում լինել բացառիկ իմ մշակույթով, պատմությամբ, թագավորությամբ, անցյալով: Ես ուզում եմ լինել այնպիսին, ինչպիսին՝ կամ, և լինել երջանիկ: Ամեն հայ պետք է միաբանվի, ոչ թե բոլոր հայերն իրար հետ, այլ ամե հայ հենց ինքն իր հետ պետք է միաբանվի՝ իր ցանկությունների, հնարավորությունների ու իրականության հետ: Ես այս բանն ուզում եմ, բայց արդյոք պատրաստ եմ դրան։ Ֆիլմի հերոսը տարբեր ցանկություններ ունի, բայց պետք է հասկանա՝ արդյոք համապատասխանո՞ւմ է այդ կերպարին: Մենք՝ բոլորս, այսօր մեզ համարում ենք մի կարևոր օղակ, բայց արդյոք մենք պատրաստվե՞լ ենք, այդ կրթությունն ու դաստիարակությունն ունե՞նք այդ օղակը լինելու համար: Կարծում եմ՝ ֆիլմն իր մեջ ներառում է մեր ժամանակվա արդիական խնդիրներ, բայց պատասխաններ չի տալիս, որովհետև արվեստը չի կարող պատասխաններ տալ, բայց կարող է ճիշտ հարցադրումներ անել»։

Աննան նշեց, որ նախ և առաջ ինքը գնացել է Միքայել Պողոսյանի նպատակի հետևից, քանի որ ֆիլմի հեղինակը նա է։ Միքայել  Պողոսյանը հիմնականում եղել է կադրում, Աննան Կադրից դուրս։ Որպես ռեժիսոր՝ Աննան դիտարկել է Միքայել Պողոսյան արտիստին։

«Միքայել Պողոսյանի հետ մենք ընկերական հարաբերություններ ունենք։ Առաջին անգամ էր, որ իր հետ աշխատում էի որպես ռեժիսոր: Ինձ համար արտիստական լայնամասշտաբ մտածողությունը շատ հետաքրքիր էր։ Ինձ համար շատ կարևոր էր այդ ճանապարհով անցնելը, քանի որ ես պատրաստվում եմ իմ դեբյուտը նկարահանել։ Սա ինձ համար հիանալի դպրոց եմ համարում։ Եթե ֆիլմը հաջողվի հանդիսատեսի համար, մեծ բավականություն կստանամ ու արդեն կանցնեմ իմ ապագա քայլերին»,– ասաց նա։

Միքայել Պողոսյանն էլ նկատեց, որ իր ֆիլմերը, սովորաբար, նկարահանվում են 26-30 օրվա ընթացքում, «Հայ Հայը» նկարահանվել է ընդամենը  11 օրում: «Վերջին իրադարձություններից ելնելով՝ ամեն մեկս մեր տեղում պետք է արձագանքեինք, ես էլ այսպես արձագանքեցի։ Սա ինձ համար շատ կարևոր ֆիլմ է. այսպիսի հուզմունք երբեք չեմ ապրել ոչ մի ֆիլմի պրեմիերայից առաջ, որովհետև սա, հուսով եմ, բոլորիս մասին է»,- ասաց  նա։

Միքայել Պողոսյանը նշեց, որ այստեղ նույն հագուստով է, ինչ ներկայացել է «Խաթաբալադայում»։

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference