Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը ջախջախել է աշխարհի չեմպիոնին ու անցել հաջորդ փուլ
SPORT Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել Արսեն Հարությունյանը` պայքարը սկսելով 1/8 եզրափակչից։
Մեր մարզիկը 18-10 հաշվով առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում 21-ամյա Արսեն Հարությունյանը կմրցի Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Վազգեն Թևանյանը և Արման Ավագյանը, պայքարը կսկսեն հոկտեմբերի 3-ին՝ ավելի ուշ, իսկ Արման Անդրեասյանը մրցագորգ դուրս կգա հոկտեմբերի 4-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



