Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորմանը. Բաքվում ԱՄՆ դեսպան
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանիև Հայաստանի միջև խնդիրների կարգավորմանը: Ադրբեջանական ԶԼՄ-ներիփոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը:
«Բոլորին պարզ է, որ մինչ օրս երկրների միջև բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Դա երկարատև գործընթաց է լինելու և համատեղ աշխատանք և հանդիպումներ կպահանջի՝ կարգավորելու համար այդ հարցերը»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «փնտրում է ցանկացած հնարավորություն» Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների կարգավորման համար:
Որպես օրինակ դեսպանը նշել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հանդիպումները երկրների ԱԳ նախարարների հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



