Բաքվում փակվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչի գրասենյակը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում փակվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցիչ Օջագ Նեժաթի տեղի գրասենյակը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այսօր ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ ստուգումներ են իրականացվել Հուսեյնիյա թաղամասում գտնվող մզկիթում, որտեղ տեղակայված է գրասենյակը, և երկրպագության վայրը փակվել է:
Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը քաղաքի որոշ շրջաններում վերջին օրերին մեծացել է: Նրա խոսքով՝ նման վայրերից մեկը տվյալ մզկիթն է եղել: Այդ իսկ պատճառով մզկիթը փակվել է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



