Մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը
SOCIETYԻնչպես և կանխատեսվել էր այսօր օրվա երկրորդ կեսից սկսած հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են դիտվել Ճամբարակի հատվածում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածք շարունակվում է։
Հոկտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի ևս 5-6 աստիճանով։
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով»,-նշված է հայտարարության մեջ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



