Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Սարգսյան-Ալիեւ հանդիպումից «հայկական կողմը ստացավ առավելագույնը». մի քանի ծանր հարված Բաքվին

POLITICS

«Ժամանակ» թերթը զրուցել է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի հետ:

Պարոն Շահնազարյան, ինչպիսի՞ ամրագրումներ կարող ենք կատարել դեկտեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից՝ նկատի ունենալով, որ ի սկզբանե էլ կարծես մեծ լավատեսություն չկար բուն ԼՂ հարցի բանակցային գործընթացի առաջընթացի առումով, սակայն ակնկալվում էր, որ գոնե սահմանային լարվածության հետաքննման մեխանիզմների շուրջ կլինի որոշակի առաջընթաց:

Հանդիպումը ճիշտ հասկանալու համար ես այն կբաժանեի 3 փուլի՝ մինչ հանդիպում, բուն հանդիպում եւ հանդիպումից հետո:

Մինչ հանդիպում. մի քանի իրադարձություններ, որոնք ուղղակիորեն ազդում էին հանդիպման օրակարգի եւ ընթացքի վրա: Մինչ այդ Միացյալ Նահանգների Կոնգրեսում 2 կոնգրեսականների՝ Ռոյսի եւ Էնգելի նախաձեռնությամբ շրջանառության մեջ էր դրվել մի փաստաթուղթ, որը հետագայում 80 կոնգրեսականներ ստորագրեցին, որի կետերը հետեւյալն էին. կապված ԼՂ հակամարտության շփման գծի հետ՝ պետք է դիպուկահարները հեռացվեն, պետք է համապատասխան տեխնիկական սարքավորումներով վերահսկողություն սահմանվի շփման գծի վրա, եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պետք է էապես համալրվի, ինչը, իհարկե, շատ լուրջ անհանգստություն է պատճառում Ադրբեջանին:

Երկրորդ՝ ինչ տեղի ունեցավ դրանից հետո. Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի օրը նշվեց ԱՄՆ Կոնգրեսում, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ԱՄՆ կոնգրեսականների հետ, բայց ամենակարեւորն այն էր, որ հանդիպում տեղի ունեցավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահող Ջեյմս Ուորլիքի հետ: Ադրբեջանը բարձրացրեց մեծ աղմուկ, ըստ էության ասվեց, որ Ուորլիքը պետք է շուտով հեռացվի, ինչը անմիջապես պաշտոնապես հերքվեց Միացյալ Նահանգների կողմից: Շատ հատկանշական է, որ դրանից անմիջապես հետո Ջեյմս Ուորլիքը հարցազրույց տվեց ադրբեջանական մամուլին, որտեղ հայտնվեց մի շատ կարեւոր նոր տարր. Ուորլիքը խոսեց կարգավորման սկզբունքների՝ ուժի չկիրառման սկզբունքի մասին՝ չանդրադառնալով ոչ ինքնորոշմանը, ոչ տարածքային ամբողջականությանը, եւ դրան ավելացրեց ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, որը Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի մեկ այլ սկզբունք է: Դա, ըստ էության, շատ լուրջ նախազգուշացում էր Բաքվին:

Այս ֆոնին դրանից հետո Ադրբեջանը սկսում է հանդիպումից առաջ հասկանալ, որ այն չի ընթանալու իրեն ցանկալի սցենարով, որ այդ հանդիպման հիմնական հարցը լինելու է շփման գծի վիճակը եւ  վերահսկման մեխանիզմների ստեղծումը, այսինքն՝ դա բացարձակապես չի համապատասխանում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը, եւ լարվածությունը մեծացնում է շփման գծի վրա: Ես վստահ եմ՝ շատ լավ հասկանալով, որ Ադրբեջանը նույնիսկ հանդիպման օրը կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել շփման գծում, Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարությունում անցկացնում է  խորհրդակցություն, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնում է Ղարաբաղ: Սա շատ հստակ ուղերձ էր Իլհամ Ալիեւին, որ մենք գիտենք՝ դու ինչեր ես ծրագրում (մինչ այդ հայտնվեց տեղեկատվություն, որ Ադրբեջանը իր զրահատեխնիկան, մասնավորապես՝ տանկերը մոտեցրել է առաջնագծին), այսինքն՝ սա հստակ եւ բաց մեսիջ էր, որ մենք պատրաստ ենք: Սա այն մթնոլորտն էր, որն արդեն ինքնին շատ մեծ ճնշում էր Ալիեւի վրա, որովհետեւ թե օրակարգը, թե թեման, մեղմ ասած, բացարձակապես նրա սրտով չէին:

Շատ կարեւոր եմ համարում, որ տեղի է ունեցել առանձնազրույց Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ, որից հետո Ալիեւը հեռացել է, իսկ Սարգսյանը շարունակել է շփվել եռանախագահների եւ Կասպրշիկի հետ: Կարծում եմ, որ, այո՛, հիմնական խնդիրը եղել է շփման գծի վերահսկման մեխանիզմների հաստատման հարցը: Եռանախագահողների այս քաղաքականությունը, ես կարծում եմ, չափազանց արդյունավետ է, որովհետեւ այժմ կարգավորման մասին խոսելը իրատեսական չէ աշխարհաքաղաքական այս իրավիճակում:

Երկրորդ՝ եռանախագահողների հայտարարության մեջ նույնպես առաջին կետով ամրագրված էր շփման գծի հարցը (սա ասելով՝ ես նկատի ունեմ նաեւ Ադրբեջան-Հայաստան սահմանում տիրող իրավիճակը): Այնուհետեւ խոսվել է կարգավորման մասին, եւ արձանագրվել են այդ տարաձայնությունները: Դրանից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է հայտարարություն անում եւ մեկ անգամ եւս ամրագրում, որ Հայաստանն իր համաձայնությունը տվել է, այսպես կոչված, նորացված սկզբունքներին, այսինքն՝ 3 սկզբունքներին եւ 6 տարրերին:

Ես կարծում եմ, որ վերադառնալուց հետո Ալիեւը հասկանում է, որ բավական բարդ իրավիճակում է հայտնվել, արդեն փակուղային է դառնում իր քաղաքականությունը, եւ ռուս-թուրքական լարվածության հետ կապված նրա ծանր իրավիճակին ավելանում է մանաթի սրընթաց արժեզրկումը՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԿԲ-ն հայտարարում է, որ մանաթն անցնում է լողացող կուրսի: Սակայն մենք շատ լավ գիտենք, որ մանաթը լողալ կարող է միայն նավթային միջավայրում, եւ ես կարծում եմ՝ այդ արժեզրկումը շարունակվում է: Ու հանկարծ հայտարարություն է անում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Այդ հայտարարության հիմնական կետը հետեւյալն է. ասվում է, որ Ադրբեջանը, հիմնվելով Մադրիդյան նորացված սկզբունքների վրա, պատրաստ է սկսել աշխատել մեծ համաձայնագրի վրա: Նմանատիպ հայտարարություն Ադրբեջանն առաջին անգամ է հնչեցնում: Սա ուղղակի վերջին հույսն է՝ փոխելու եռանախագահողների օրակարգը, փորձելու սկսել բուն համաձայնագրի վրա աշխատանք, որպեսզի չկասեցվի այն, ինչն արդեն թափով ընթանում է ԱՄՆ նախաձեռնությամբ, այսինքն՝ շփման գծի հարցը:

Էդվարդ Նալբանդյանը անմիջապես այդ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից սահմանային էսկալացիան ապտակ էր միջնորդներին: Արդյոք սա չի՞ վկայում այն մասին, որ հայկական կողմը այս հանդիպումից հետո սրտնեղված էր ձեռք բերված համաձայնությունից:

Բացարձակապես, ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ հայկական կողմը այս հանդիպումից ստացավ առավելագույնը ակնկալածից: Նրանք հետո են հասկացել իրենց վիճակի ողջ ծանրությունը, որովհետեւ Մամեդյարովի հայտարարությունն արվեց Բաքվում, դե, թող ասեին Բեռնում: Ադրբեջանը մի շատ ծանր հարված էլ ստացավ՝ այնտեղից, որտեղից ընդհանրապես չէր սպասում՝ Մեծ Բրիտանիայի կողմից, երբ Լոնդոնի Չաթեմհաուս է հրավիրվում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որից հետո այցելում է բրիտանական պառլամենտ, ինչի մասին ադրբեջանական մամուլը շատ կարճ բաներ գրելուց հետո լռեց: Եվս մի հետաքրքիր դիտարկում. Բեռնի հանդիպման ժամանակ ադրբեջանական մամուլը տեղեկատվությունը վերցնում էր հայկական աղբյուրներից, ավելի շուտ՝ ՀՀ պաշտոնական հաղորդագրություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation