Ճապոնիայում մահացել է հայտնի ալպինիստուհին
INTERNATIONAL NEWSՃապոնիայի Հոկայդո կղզու լեռներում մահացել է աշխարհում հայտնի ալպինիստուհի Քեյ Տանիգուտին: Նրա մարմինը գտել են ոստիկանները Կուրոդակե լեռնաշղթայի շրջանում:
Լեռան գագաթին 43-ամյա ալպինիստուհին հանել է իրեն պահող պարանները, խմբից առանձին շարունակել է բարձրանալ ու անհետացել է: Նրան որոնելու համար ոստիկանական ջոկատ է ժամանել, ինչպես նաեւ կամավորական ալպինիստներ եւ ռազմական ուղղաթիռ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քեյ Տանիգուտին 2007-ին նվաճել էր Էվերեստը: Նա աշխարհում առաջին ալպինիստն է, որ կարողացել էր բարձրանալ Տիբեթի Կամետ լեռը հարավ-արեւելյան կողմից (բարձրությունը 7756 մետր):
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



