Այսօր մանկական ուղեղային կաթվածի միջազգային օրն է. Նարինե Մանուկյան
BLOGՆարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
Այսօր Մանկական Ուղեղային Կաթվածի Միջազգային օրն է!
Տոն չէ՜, չենք շնորհավորում, օր է, որ իրազեկվենք ու հասկանանք մեր կողքին ապրող մարդկանց խնդիրները, կարիքները, կարողություններն ու արժևորենք նրանց!
Իմ որդին` Գարիկը, 10 տարեկան է և ունի ՄՈւԿ ախտորոշումը!
Իմ ու Vahan Khachatryanի 15 տարեկան ընտանիքն արդեն 10 տարի է ապրում է այլ իրականության մեջ, որի մասին բնականաբար 22-23 տարեկանում չէինք երազում, բայց մեր առաքելությունը ընդունել ենք արժանապատվորեն և մեծագու՜՜՜յն նվիրումով ու սիրով ենք իրականացնում!
Մեր տղան ստանդարտ որևէ կաղապարում չի տեղավորվում, չի քայլումծ չի խոսում, բայց փոխարենը ՍԻՐՈւՄ է այնպես, ինչպես ոչ ոք չի կարող ու մեզ էլ սովորեցրել է սիրել առանց նախապայմանների!
Հայաստանը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ամենաանորակ և չհարմարեցված երկրներից է, որտեղ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ԼՈւԾՎԱԾ ՉԷ, ինչ էլ կա կիսատ է` սկսած հարմարեցումներից, տրամադրվող վերականգնողական բուժման կուրսերի քանակից և վերջացրած գույքի որակով:
Իսկ ֆանտաստիկ 26.500 դրամ թոշակը դե չգիտենք ինչպես ծախսենք, որ Մալդիվներից մեկ մեկ հետ գանք իրականություն
Այդպես եղել է քսան, տասը տարի առաջ ու այդպես է հիմա ) Ինչու՞, որովհետև չի եղել ու չկա փոփոխության ցանկություն ու կամք!
Բայց մենք սիրում ենք մեր Հայրենիքը, մնում ենք այստեղ ապրելու, չնայած որ կարող ենք ապրել ամենահարմար երկրում, մեծացնում ենք մեր սոպերհերոսին ու նրա եղբայրներին, երազում ենք, որ լավ օրեր դեռ գալու են...
Գարիկի ծնվելուց հետո հիմնադրվեց Armenian Mothers NGO - Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ և արդեն թվով 2 « Երազի Տուն » Մանկական Վերականգնողական Կենտրոնները, որտեղ տարեկան անվճար վերականգնողական բուժում են ստանում հարյուրավոր երեխաներ, որի շնորհիվ հարյուրավոր ընտանիքներ ունեն մասնագիտություն ու աշխատանք, հարյուրավոր երեխաներ ունեն հատուկ գույք, անհրաժեշտ իրեր!
Մենք մեր բարերարների, ընկերների հետ մե՜՜՜ծ ընտանիք ենք և հպարտ ենք մեր առաքելությամբ!
Մենք պետություն ենք` պետության մեջ!
Մենք տասնյակ հազարներ ենք ու ավելի միասնական, քան երբևէ!
Ես էլ հազարավոր հատուկ բալիկների երջանիկ մայրիկ եմ ու նրանց անկաշառ սիրո շնորհիվ այն եմ, ինչ կամ
Բախտն ինձ ամենալավ կյանքն է շնորհել, որի համար ամեն օր շնորհակալ եմ




1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



