Պենտագոնի ղեկավարը հաստատել է Աֆղանստանում ԱՄՆ-ի վեց զինծառայողների զոհվելը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հաստատել է Աֆղանստանում ամերիկացի վեց զինծառայողների զոհվելը: «Ես խորը ցավով իմացա այն մասին, որ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի վեց զինծառայողներ են զոհվել Աֆղանստանում»,- ասված է Քարթերի հայտարարության մեջ, որը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:«Նրանք զոհվել են ինքնաշեն պայթուցիկ սարքով հանդերձված փոխադրամիջոցի պայթեման հետեւանքով՝ Բաղրամի ավիաբազայի սահմաններից դուրս տարածքի պարեկման ժամանակ»,- ճշտել է Քարթերը: Վիրավորվել է ամերիկացի եւս երկու զինվոր:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները իրենց գործընկերների հետ միասին կշարունակեն աշխատել Աֆղանստանում, «չնայած այդ ողբերգական պատահարին»: Քարթերը նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



