Արտակարգ դեպք Երևանում․ 14-ամյա տղայի են դանակահարել
SOCIETYՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 շենքի բակի այգուց «կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 14-ամյա Գոռ Ա.-ն է: Բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:
1
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...
4
Unibank Launches Biometric Identification in UNIMobile App
5
Unisport – Armenian Futsal Cup holder



