Պեսկովը հաստատել է Պուտինի և Զելենսկու հանդիպման շուրջ բանակցությունները
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 7-ին հաստատել է Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու շուրջ բանակցությունների մասին տեղեկատվությունը, գրում է korrespondent.net-ը:
«Իրոք, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի և մեր երկրի նախագահի վարչակազմի միջև շփումներ են հաստատվում` քննարկվելիք հարցերի ցանկը հասկանալու համար: Հնչել ու ձևակերպվել են տարբեր առաջարկներ, սակայն առայժմ չկա ընդհանուր հասկացություն և պատրաստակամություն ՝ հնարավոր հանդիպման օրակարգ ձևակերպելու համար», - ասել է Պեսկովը:
Այսպես, նա մեկնաբանել է ԶԼՄ-ների հրապարակումն այն մասին, որ ռուսական կողմը Կիևին է փոխանցել մի առաջարկ ՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման պայմանների վերաբերյալ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



