Հաիթիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հետաձգվել է
INTERNATIONAL NEWSՀաիթիի ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 27-ին նախատեսված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հետաձգել է մինչեւ հունվար: Դա տեղի է ունեցել առաջին փուլում ընտրախախտումների մասին ընդդիմադիր թեկնածուի հայտարարություններից հետո: Ընտրությունների օրը տարբեր տեսակի ընտրախախտումների համար ձերբակալվել էր 70 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկրորդ փուլ են անցել «Տետ Կալե» կուսակցությունից առաջադրված Ժովանել Մոիզը (32,81 տոկոս) եւ ընդդիմադիր «Հանուն առաջընթացի եւ Հաիթիի ազատարգրման այլընտրանքային լիգայի» թեկնածու Ժյուդ Սելեստանը (25,27 տոկոս):
Նախորդ շաբաթ Հաիթիում ցույցեր են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են բռնություններով: Արդյունքում մահացել է մեկ մարդ, այրվել են մի քանի պետական հաստատություններ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



