«Մեր բակը. 25 տարի անց»․ հրապարակվել է ֆիլմի առաջին թիզերը
LIFETert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է «Մեր բակը․ 25 տարի անց» ֆիլմի մասն, որը շուտով կբարձրանա մեծ էկրան։ Մինչև այդ ստեղծագործական թիմը թողարկել է ֆիլմի առաջին թիզերը։
Հայաստանում մեծ սեր վայելող ֆիլմի 4–րդ մասը կպատասխանի հարցին, թե ինչ ճակատագիր ունեցան բակի բնակիչները տարիներ անց։
Բակը նոր բնակիչներ ունի, կան նաև բացականեր․ Արմեն Խոստիկյանը, Ազատ Գասպարյանը, Արամ Ասատրյանը, Մարկ Սաղաթելյանն այլևս մեզ հետ չեն։ Սակայն օրինակ, Ազատ Գասպարյանի տունը դատարկ չի մնացել, նրա թոռնուհին՝ Արուս Տիգրանյանը, կխաղա ֆիլմում և այստեղ էլ կմարմնավորի նրա թոռնուհուն, Մկոյի որդին՝ Ալեքսանդրը, կխաղա հենց իր որդուն․ չէ՞ որ մեր բակում մտացածին հերոսներ չկան։ Հրանտը Հրանտն է, Աշոտը՝ Աշոտը, Լալան՝ Լալան։ Հայտնի հերոսներին են միացել Պոնչը, Զիրոյանը, Լիլի Մորտոն, Արուս Տիգրանյանն, Անի Պետրոսյանը և այլք։