Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է
INTERNATIONAL NEWSԹուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տեղեկությունը ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը։
Նրա խոսքով, այդ որոշումն ընդունվել է ի պատասխան Թեհրանի որոշման, որով թուրքական բեռնատարների մուտքն Իրան արգելվել է։
«Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով»,- ասել է Ալաշը։
Ըստ Իրանցի պաշտոնյայի՝ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի եւ Անկարայի առևտրային հարաբերությունների վրա, որոնց միջև ապրանքաշրջանառությունն առանց այդ էլ նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



