Թող Ալիևը դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում նա կարթնանա անվրեպ հրթիռների ձայնից. իրանցի պատգամավոր
INTERNATIONAL NEWSԹեհրանից Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհսեն Դեհնավին խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցչի՝ Ալի Աքբար Օջագնեջատի գրասենյակը փակելու որոշման համար:
Այս մասին Դեհնավին գրել է Twitter- ի իր միկրոբլոգում, հայտնում է Isna-ն:
«Բաքվի իշխանությունները բարձրացրին ամբարտավանության նշաձողը՝ փակելով Գերագույն առաջնորդի ներկայացուցչի ուրբաթօրյա աղոթասրահը:
Իսրայելական անօդաչու թռչող սարքը գրկելու փոխարեն, թող Ալիևը դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում նա կարթնանա անվրեպ հրթիռների ձայնից: Մեր դեսպանը նույնպես պետք է ավելի վճռական կատարի իր պարտականությունները», - գրել է պատգամավորը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



