Բաթումում բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր
INTERNATIONAL NEWSՎրաստանի Բաթում քաղաքում բնակելի շենք է փլուզվել: Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, նախնական տվյալներով՝ զոհեր կան:
Ականտեսները հայտնում են, որ շենքի փլուզմանը պայթյուն է նախորդել: Դեպքի վայրում հատուկ տեխնիկա է աշխատում: Ոստիկաններն ու բժիշկները ևս տեղում են: Փրկարարները մարդկանց են դուրս բերում փլատակների տակից:
Տեղի աղբյուրի հաղորդմամբ՝ հաջողվել է շենքի փլատակների տակ հայտնված մեքենայից երկու մարդու դուրս բերել՝ կնոջ և 6-7 տարեկան երեխայի:
Նշվում է, որ փլատակների տակ մոտ 10 մեքենա է մնացել, որոնք կայանված էին շենքի հարևանությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



