Ողբերգական վթար Տաշիր-Գոգավան ճանապարհին. մահացածներից մեկն անչափահաս է
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 00.00-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Տաշիր-Գոգավան հատվածի 9-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 ՏՏ 740 համարանիշի (վարորդ՝ Ս. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց (մոտ 1 մետր) եւ կողաշրջվել:
Վթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր՝ 15-ամյա Ս. Պ.-ն տեղում մահացել են:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդի եւ ուղեւորի դիերը. վերջիններիս տեղափոխել են Տաշիրի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



