«Շուտով ապտակ կստանան». Այաթոլլահ Խամենեին սպառնացել է Ադրբեջանին
INTERNATIONAL NEWSԻրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, տեսաուղերձով դիմելով ռազմական ինստիտուտի շրջանավարտներին, ասել է, որ երկիրը կոշտ կարձագանքի տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությանը, հաղորդում է IRNA-ն:
«Մեր տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան օտար բանակներին ներկա գտնվել կամ միջամտել իրենց գործերին: Իրենց անվտանգությունն ապահովելու հարցում նրանց ապավինելը պատրանք է: Իսկ նրանք, ովքեր տառապում են այս պատրանքով, շուտով ապտակ կստանան, քանի որ այլ երկրների անուղղակի կամ անմիջական միջամտությունն աղետալի հետևանք կունենա»,- ասել է Խամենեին:
Նա նաեւ հավելել է, որ Իրանի հարեւանների բանակները կարող են ապահովել իրենց անվտանգությունը տարածաշրջանում, իսկ արտաքին ուժերի ռազմական ներկայությունը որակել է որպես «անհամաձայնության աղբյուր»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



