Սահակաշվիլիի վիճակը վատացել է
INTERNATIONAL NEWSԲանտում տասնօրյա հացադուլից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:
«Նա դժվարությամբ է տեղաշարժվում, դժվարանում է խոսել։ Նրա թույլտվությամբ՝ հայտնում եմ ձեզ, որ Սահակաշվիլին արյան հիվանդություն ունի՝ թալասեմիա (ժառանգական գենետիկական հիվանդություն, որն առաջանում է, երբ հեմոգլոբինի գեները վնասվում են - խմբ.): Սա մահացու հիվանդություն չէ, բայց նա կտրականապես չի կարող սոված մնալ ։ Ես վաղը կհանդիպեմ նրա հետ և կարծում եմ, որ նրան կտեղափոխենք հիվանդանոց», - ասել է բժիշկը։ Նա պարզաբանել է, որ վերջին երկու օրվա ընթացքում բանտարկյալի վիճակը կտրուկ վատացել է: Նա հավելել է, որ Սահակաշվիլին նիհարել է 14 կիլոգրամ և 100 գրամ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



