Թուրքիայի համբերության բաժակը լցվել է. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով, և շուտով Անկարան ինքնուրույն կվերացնի այդ սպառնալիքը:
«Մենք մտադիր չենք համբերատարություն ցուցաբերել Սիրիայի այն վայրերի նկատմամբ, որոնք մեր երկրի դեմ ահաբեկչական հարձակումների ցատկահարթակ են:
Նրա խոսքով՝ «Թուրքիան հաստատակամ է` վերացնելու Սիրիայի հյուսիսից եկող սպառնալիքները` կամ այնտեղ գործող ուժերի հետ միասին, կամ սեփական միջոցներով»:
2021 թվականի սեպտեմբերին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կշարունակի Սիրիայի Իդլիբ նահանգում պայքարել ծայրահեղականների դեմ: Էրդողանը հիշեցրել է, որ անհրաժեշտ է պահպանել հրադադարը տարածաշրջանում՝ սիրիացի փախստականներին իրենց ծագման վայրեր վերադարձնելու համար, և որ ավելի քան 1 միլիոն փախստական արդեն վերադարձել է Թուրքիայից Սիրիա, այդ թվում՝ 400 հազարը՝ Իդլիբ:
Թուրքական իշխանությունները, որպես կանոն, Սիրիայի հյուսիսում գործող քուրդ զինյալներին անվանում են ահաբեկիչներ: