Պուտինը կհանդիպի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ
INTERNATIONAL NEWSՀոկտեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաժողովի միջոցով հանդիպում կանցկացնի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի նախագահը տեսաժողովի ձևաչափով հանդիպում կանցկացնի ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ, որոնք ժամանելու են Մոսկվա՝ մասնակցելու Համագործակցության անդամ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 17-րդ հանդիպմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, ազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



