Մոդելն ահռելի գումար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ «ամենաթանկ մարմին» կոչմանն արժանանալու համար
LIFEԲարսելոնացի մոդելը միլիոնավոր ռուբլի է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ «Instagram- ի ամենաթանկ մարմինը» կոչմանն արժանանալու համար: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Անա Կարոլինա Լեկքերն ասել է, որ ցանկալի տեսքի հասնելու համար չորս անգամ ենթարկվել է ռինոպլաստիկայի, լիպոսակցիայի, բիոպլաստիկայի (հեղուկի ներարկում հետույքը մեծացնելու համար), ինչպես նաև մարմնից ճարպը հեռացրել է և մի շարք կոսմետիկ պրոցեդուրաներ է իրականացրել դեմքի վրա: .
Աղջիկը պնդում է, որ վերջին տարիներին շուրջ 110 հազար ֆունտ (10.7 մլն ռուբլի) է ծախսել տարբեր վիրահատությունների վրա: Նրա խոսքով, այդ գումարով կարող էր իր համար փոքրիկ տուն գնել:
Մոդելի Instagram-ի էջին բաժանորդագրված է ավելի քան 12 հազար մարդ: Լեկքերը խոստովանել է, որ արտաքինի փոփոխությունները դրդում են նրան ակտիվորեն գովազդել իր բլոգը: Այդ պատճառով նա պարբերաբար հրապարակում է անկեղծ նկարներ և երազում է հետագայում սոցիալական ցանցում ամենաթանկարժեք մարմնի կոչումը ստանալ:
«Սա ուրիշ ցավն է, արժե այն, հասկանո՞ւմ եք» - ասել է աղջիկը պարբերականին տված հարցազրույցում: