Վրաերթ Երևանում. առաջին օգնությունը ցուցաբերել է Արսեն Թորոսյանը
PHOTOԱյսօր՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինն օգնություն է ցուցաբերել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Նա ահազանգել է շտապօգնություն և օգնություն ցուցաբերել վիրավորին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



