«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ եղբայր»․ Քիմ Քարդաշյանի շնորհավորանքն Էրիկ Էսրաիլյանին (լուսանկար)
LIFEՀոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայտնի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով հայազգի գործարար, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է պրոդյուսերի եւ իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ։
Հրապարակմանը կից Քիմը գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ հայ եղբայր»։ Հրապարակումն ուղեկցվում է Հայաստանի դրոշի գույներով էմոջիներով։
Հիշեցնենք, որ լուսանկարն արվել է 2019 թվականին, երբ Քիմ Քարդաշյանն այցելել էր Հայաստան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին։ Նրան ուղեկցում էին զավակները, քույրն ու նրա երեխաները։

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



