Ասիայի ամենահարուստ մարդու կարողությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը. Forbes
INTERNATIONAL NEWSԱսիայի ամենահարուստ մարդու՝ հնդիկ Մուկեշ Ամբանիի կարողությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը: Այս են վկայում Forbes հանդեսի տվյալները:
Դա պայմանավորված է նրանով, որ այս տարի նրան պատկանող Reliance Industries-ի արժեթղթերի գինը բարձրացել է ավելի քան 30%-ով:
Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում եզրափակում է առաջին տասնյակը՝ ունենալով 101,4 մլրդ դոլար կարողություն:
Ամբանիի հարստության մեծ մասը ստացվում է Reliance-ում ունեցած մասնաբաժնից: Այն վերաբերում է նավթավերամշակման և նավթաքիմիական բիզնեսին: Միլիարդատերն ընկերությունը ժառանգել է 2002 թվականին հորից՝ Դիրուբայ Ամբանից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



