Ստամբուլում հակաահաբեկչական գործողության ժամանակ չորս ոստիկան է վիրավորվել
INTERNATIONAL NEWSՍտամբուլի՝ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը դեկտեմբերի 21-ի երեկոյան գործողություն է իրականացրել ահաբեկչական խմբավորման դեմ, որը, սակայն, ուղեկցվել է բախումով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պար բերականը:
Այն տան մոտ, որտեղ գտնվել են ահաբեկիչները, իրավապահ մարմինների գործողությունների ժամանակ կրակոցներ են սկսվել: Արդյունքում զոհվել է երկու կին ահաբեկիչ, իսկ չորս ոստիկան վիրավորվել է:
Ոստիկանությունը մտել է ահաբեկիչների բնակարան, որտեղ մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



