Սան Պաոլուում հրդեհից մասնակիորեն ոչնչացել է բացառիկ թանգարանը
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի Սան Պաոլու քաղաքում հրդեհը լուրջ վնասներ է հասցրել երկաթուղու պատմական շենքին, որտեղ գտնվում է պորտուգալերենի թանգարանը:
Հրդեհի հետեւանքով հիվանդանոցում մահացել է խորը այրվածքներ ստացած հրշեջը: Թանգարանի աշխատակիցների շրջանում զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան: Թանգարանը փակվել է:
Հայտնի է, որ հրդեհը ոչնչացրել է շենքի տանիքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Շենքը կառուցվել է 1901 թվականին՝ բրիտանական երկաթգծի կայարանի ոճով: 2006-ին այստեղ է տեղափոխվել մուլտիմեդիա թանգարանը, որը ամենահայտնիներից է Բրազիլիայում:
«Սա իսկական ողբերգություն է: Այն բացարձակապես նոր բան կառուցելուն ուղղված երկար տարիների աշխատանքի արդյունք էր»,- GloboNews TV ալիքին ասել է թանգարանի տնօրեն Իսա ֆերասը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



