Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով
INTERNATIONAL NEWS«Չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը հարգելու սկզբունքով»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Մինսկում ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանը կոչ է արել սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել:
Ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ հաղորդակցական ուղիների բացումն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր պետություններին և կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային նախագծերում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



