Ավակովը կոչ է արել մշակել Ղրիմը և Դոնբասը ռազմական ճանապարհով վերադարձնելու սցենար
INTERNATIONAL NEWSՈւկրաինան պետք է պատրաստ լինի ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմը և Դոնբասը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը, հաղորդում է Lenta.ru-ն:
Նա զարմանք է հայտնել, որ Կիևը չի դիտարկում գրավյալ տարածքների համար պատերազմի սցենարը, և կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին մշակել ժամանակակից զենքի կիրառմամբ դրանց ազատագրման ծրագիր:
Ներքին գործերի նախարարության նախկին ղեկավարը նաև առաջարկել է պետական մակարդակով ֆիքսել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների օկուպացման և վերաինտեգրման ռազմավարությունը, որում կարտացոլի «յուրաքանչյուր պետական հաստատության, յուրաքանչյուր ուկրաինացու» դերը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



