Բիլ Քլինթոնին հոսպիտալացրել են
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին հոսպիտալացրել են Կալիֆոռնիայում: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով բժիշկներին, գործչի հիվանդությունը կապված չէ «Քովիդ-19»-ի հետ:
Նշվում է, որ հոսպիտալացման պատճառը միզուղիների վարակն է, որը տարածվում է արյան մեջ: Նա հիվանդանոց է տեղափոխվել արդեն իսկ վարակի առկայությամբ: Նրան բուժում են հակաբիոտիկների օգնությամբ, և բժիշկները պնդում են, որ բուժումը դրական ազդեցություն է ունենում:
Աղբյուրի տվյալներով՝ նա երկու օր է, ինչ հիվանդանոցում է: Վերջինս բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքի հիվանդասենյակում ոչ թե վիճակի ծանրույթան, այլ գաղտնիության և անվտանգության ապահովման նպատակով:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



