Պատրաստ ենք սկսել սահմանազատումը. Փաշինյանն ասաց` ինչն է խանգարում գործընթացին
POLITICSԽաղաղության հասնելու կարևոր ուղիներից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան է։ Այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք սկսել այդ գործընթացն ու այդ հարցում ակնկալում ենք Ռուսաստանի ու մեր այլ միջազգային գործընկերների աջակցությունը,– նշեց նա։
Փաշինյանի խոսքով` դժվար է պատկերացնել այն սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան, որոնք ոչ վաղ անցյալում խախտվել էին Ադրբեջանի կողմից ու որտեղ պարբերաբար կրակոցներ են հնչում։
«Մասնավորապես նկատի ունեմ սահմանների Սոթք–Խոզնավար հատվածը։ Մենք մեկ անգամ չէ, որ առաջարկել ենք ԶՈւ–երի հայելային հետքաշում իրականացնել` հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների` ԽՍՀՄ քարտեզներում ամրագրված ու իրավականորեն հաստատված սահմանները»,– ասաց ՀՀ վարչապետը` նշելով, որ այդ սահմանին կարող են տեղակայվել ՌԴ սահմանապահները կամ միջազգային դիտորդները։
Փաշինյանը հիշեցրեց, որ այս սխեման ողջունում է նաև ՌԴ–ն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



