Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Շոյգուի հրավերով կմեկնի Մոսկվա
INTERNATIONAL NEWSԻրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին կայցելի Մոսկվա՝ գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այցի նպատակը Ռուսաստանի հետ փոխհամագործակցությունը զարգացնելն է:
Այս մասին հայտարարություն է արել Ռուսաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոքադդամը՝ նշելով, որ գեներալ-մայորը հաջորդ շաբաթ կուղևորվի Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով:
Պաշտոնյայի խոսքով՝ նախատեսվում է քննարկել համագործակցության զարգացմանը և համատեղ պաշտպանությանը և ռազմական ոլորտում հարաբերություններին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



