Մարմնամարզիկ Վահագն Դավթյանին Տոկիոյում մեկուսացրել են
SPORTՄարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հնարավոր է չմասնակցի Աշխարհի առաջնությանը: Հայաստանից մեկնելիս Դավթյանի covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել է Covid-19-ի թեստ և այնտեղ Դավթյանի թեստը եղել է դրական: Ֆեդերացիայից հայտնում են, որ Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոյում:
«Այս պահին ՀՄՖ-ն և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ covid-19 թեստ վերցնեն, քանի որ մենք համարում ենք այդ թեստի պատասխանը սխալ, սակայն նրանք դեռ հրաժարվում են կրկին թեստավորել: Այս ԱԱ-ն ոչ պատշաճ կերպով է կազմակերպված»,-նշել են ֆեդերացիայից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



