Թալիբները խոստանում են շուտով աֆղան աղջիկներին թույլատրել դպրոց հաճախել
INTERNATIONAL NEWSԹալիբները խոստանում են շուտով թույլ տալ Աֆղանստանում գտնվող աղջիկներին հաճախել միջնակարգ դպրոցներ: Այս մասին ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Օմար Աբդին:
Աբդին նշել է, որ Աֆղանստանի 34 նահանգներից հինգը (Բալխ, Ջաուզջան, Սամանգան, Կունդուզ և Ուրուզգան) արդեն թույլ է տվել աղջիկներին հաճախել միջնակարգ դպրոց, գրում է ՏԱՍՍ-ը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ յուրաքանչյուր հանդիպման ճնշում է գործադրում թալիբների վրա, որպեսզի նրանք աղջիկներին թույլ տալ դպրոց հաճախել:
Ներկայում 4,2 միլիոն աֆղան երեխա, այդ թվում՝ 2,6 միլիոն աղջիկ, դպրոց չի հաճախում, ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



