Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը
SOCIETYՄահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ռուբեն Արամիչ, մեր ուսուցիչ, մեր մեծ եղբայր, հանգչիր խաղաղությամբ։
Դու մեծատառով մարդ էիր, քո նմաններն էլ չկան։ Ամբողջ կյանքդ տղամարդ ապրեցիր, ոչ մի սիզբունք չդավաճանեցիր, ոչ մի դժվարության առաջ չկանգնեցիր, պայքարեցիր ու կռվեցիր քո, մեր երազած երկրի համար։ Հայաստանին նվիրեցիր փաստաբանություն, նվիրեցիր իրական փաստաբաններ, քեզ նվիրեցիր Հայաստանին ու չդիմացար Հայաստանի կորստին։
Ինչքան կանք, ինչքան աշխատում ենք, պայքարում ու կռվում ենք, դու ողջ ես, դու մեր հետ ես, քո գործն ապրում է, քո փարոսը միշտ վառ է»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



