Ինչո՞ւ է հակառակորդը ծանր հրետանի օգտագործում (տեսանյութ)
VIDEOՊաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ իրավիճակը պետք է գնահատել որպես ռազմական, ու կատարվող իրադարձությունները արդեն հրադադարի խախտում չեն:
«Պետք է հասկանալ, որ հակառակորդը զրահամեքենաներ է ներգրավում ոչ թե մեկ -երկու զինվոր սպանելու, այլ ավելի լուրջ նպատակների հասնելու համար: Եվ ամեն անգամ դա նրան չի հաջողվում: Սպանելով մեկ-երկու զինվորի՝ նա այնուամենայնիվ ձախողում է ավելի խոշոր նպատակները ու դրա համար էլ ավելացնում է տրամաչափը»,- ասաց խոսնակը:
Հովհաննիսյանը հիշեցրեց նաև, որ անցած տարիներին հակառակորդը բազմիցս ձգտել է զավթել հենակետեր, միշտ պատասխան է ստացել ու հետ մղվել:
Լիլիթ Լալայան
Պատասխանի մանրամասները՝ տեսանյութում.
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



