Հենրիխ Մխիթարյան․ Մենք էինք լավագույն թիմը խաղադաշտում
SPORT«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսից» կրած 0։1 հաշվով պարտությունն Իտալիայի առաջնության 8-րդ տուրի խաղում։
«Բնականաբար, մենք հիասթափված ենք, բայց այսօր մենք էինք լավագույն թիմը խաղադաշտում։ Մենք ստեղծեցինք գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ, կարող էինք անել ավելին, որպեսզի հաղթեինք։
Մենք կատարելագործվում ենք եւ գիտենք, որ կկարողանանք հաղթել, եթե շարունակենք այսպես խաղալ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
«Ռոման» 15 միավորով չորրորդն է, «Յուվենտուսն» ունի 14 միավոր եւ 7-րդն է։ Հաջորդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 24-ին կընդունի «Նապոլիին»։
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1։0 (տեսանյութ)
Մոյզե Քին, 16
Չիրացրած 11մ՝ Ժորդան Վերետու («Ռոմա»), 44
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



