Աշակերտը դպրոցում հրազենային կրակ է բացել․ արտակարգ դեպք Ռուսաստանում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Պերմի երկրամասի Սարս գյուղի դպրոցում աշակերտը հրազենային կրակ է բացել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրավապահ համակարգում ունեցած իր աղբյուրներին։
Առկա տեղեկատվության համաձայն, աշակերտը դպրոց է գնացել հրազենային զենքով, հասցրել է մեկ անգամ կրակել առաստաղին։ Դպրոցականը ձերբակալված է։ Նրա արարքի մոտիվը պարզվում է։ Պարզվում է նաեւ զենքի տեսակը, որից աշակերտը կրակել է։ Հայտնի է նաեւ, որ աշակերտին վնասազերծել է դպրոցի տնօրենը։
Նա կարողացել է համոզել երեխային իրեն տալ զենքը։ Երեխան գտնվել է էմոցիոնալ հուզված վիճակում։ ТАСС-ը հայտնում է նաեւ, որ աշակերտի ընտանիքը եղել է բարեկեցիկ, հաշվառման վերցված չի եղել որպես խոցելի խմբի պատկանող։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



